20.04.2025
Ոստիկանության համակարգում փոփոխություններ կլինեն. գինը 50 մլն դոլա՞ր
prev Նախորդ նորություն

Արմեն Գևորգյանի խափանման միջոցը չի փոխվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա, հայտնում է Shantnews.am-ը:


Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն էր ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Ալեքսանյանը միջնորդել է խափանման միջոցը՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել, իսկ այդ միջնորդության մերժման դեպքում Գևորգյանին ժամանակավորապես ՀՀ-ից մեկնելու թույլտվություն տրամադրել:


Փաստաբանն ասել էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անօրինական է, պետք է վերացվի, բացի այդ, Ալեքսանյանի հաղորդմամբ, Գևորգյանը Ավստիայում պետք է սրտի անոթի հետ կապված բուժզննում անցնի։


Նախկին փոխվարչապետը մեղադրյալ է Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քրգործի շրջանակներում։ Նա մեղադրվում է ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու, կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ:


 


 

Որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններում. Մայիլյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար