24.11.2024
Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ
prev Նախորդ նորություն

Ոստիկանության համակարգում փոփոխություններ կլինեն. գինը 50 մլն դոլա՞ր

Հայաստանուըմ սպասվում են փոփոխություններ Ոստիկանության համակարգում: Այս հարցը քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 7-ին երեկոյան տեղի ունեցած հանդիպման ժամանակ: 


«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը փակ նիստից հետո, որը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, հայտարարել է, որ քննարկման ձևաչափը ազատ էր և քննարկվել են ամենատարբեր թեմաններ, այդ թվում ՝ ոստիկանական համակարգում սպասվող փոփոխությունների մասին:


Նիստին մասնակցել են իշխող կուսակցության պատգամավորները, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ավարտից հետո Փաշինյանը լրագրողների հարցերին չի պատասխանել, հայտնում է Panorama.am-ը:


Մակունցը նշել է. «Քննարկել ենք ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, թե ի՞նչ հայեցակարգ պետք է մշակել: Խոսքը ՝ համապարփակ ռեֆորմների մասին է: Կա բարեփոխումների անհրաժեշտություն՝ սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև տեխնիկական»:


Լրագրողների պնդմանը, թե մասնավորապես առարկայական ի՞նչ փոփոխությունների պետք է սպասել, Մակունցը միայն հավելել է. «Առարկայական քննարկում չի եղել, եղել է թե ինչպիսի ոստիկանական համակարգ ենք ուզում ունենալ»:


«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ քննարկել են Ամուլսարի ծրագիրը ևս՝ վերահաստատելով այն ուղին, որի մասին խոսվել է նախկինում: «Խնդիրը՝ օբյեկտիվ կերպով հասնել այն ճանապարհին, որը ճիշտ է»,-եզրափակել է Մակունցը:


Իր հերթին ԱԺ նախահգահ Արարատ Միրզոյանը հաստատել է, որ ոստիկանական համակարգում փոփոխությունների հարց քննարկվել է, սակայն այդ մասով դեռ հստակ հայեցակարգ չունեն:


Կառավարությունում VERELQ-ի աղբյուրները հայտնում են, որ Ոստիկանության համակարգում նախատեսվող ռեֆորմները, որը ենթադրում է տեխնիկական վերազինում ու համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդում, գնահատվում են շուրջ 50 մլն դոլարի շրջանակում: Կառավարությունն այժմ բանակցությունների մեջ է միջազգային դոնորների հետ՝ անհրաժեշտ գումարը կամ դրա մի մասը գտնելու համար: