Կրակոցներ Վանաձորում. սպանվածների թիվը հասել է 3-ի, ևս 5 հոգի հիվանդանոցում են (ֆոտո)
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում, հնչել են կրակոցներ, կան զոհեր:
Նշվում է, որ ահազանգով Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 հասցե ժամանած շտապ օգնության խումբը հայտնաբերել է հրազենից վիրավորումներ ստացած անձանց:
Վայրից հայտնում է, որ, նախնական տեղեկություններով, բնակարանում այս պահին կա 2 դի, հայտնում է ՀԺ-ն: Այնուհետեւ պարզվել է, որ Մահացածներից երկուսը հարազատ եղբայրներ են: Կրակոցներն արձակվել են 2 տեսակի հրազենից:
Կրակոցների հետեւանքով տուժել է ընդհանուր առմամբ 8 անձ, հիվանդանոց է տեղափոխվել 5 վիրավոր, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցում. այսպիսով սպանվածների թիվը 3-ն է:
Սպանությունները կատարել է 1 անձ, նա հայտնաբերված է: Դեպքը տեղի է ունեցել հենց կրակոցների հեղինակի բնակարանում:
Հիշյալ բնակարանում հայտնաբերվել է ատրճանակ, ինչպես նաեւ բազմաթիվ ներարկիչներ, դանակ, կանեփի նմանվող կանաչավուն զանգված:
Պարզվել են նաեւ տուժածների ինքնությունները. մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը:
Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը: Մյուս տեղափոխվածի ինքնությունը դեռ հայտնի չէ: