28.03.2024
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան. Ռուսաստանի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ՌՏՀ-ն. Ալիեւ

Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել աշխատանքները ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո:


«Ակտիվորեն զարգանում է ռազմատեխնիկական համագործակցությունը։ Այսօր մենք պայմանավորվեցինք այն մասին, որ կշարունակենք աշխատանքն այդ ուղղությամբ՝ չնայած այն բանին, որ միայն մեր միջեւ ստորագրված պայմանագրերը ռուսական տեխնիկայի ձեռքբերման ոլորտում կազմում են հինգ միլիարդ դոլար, որոնցից երեք միլիարդն արդեն իրացվել է։ Ինչպես ես ասացի, մենք մտադիր ենք շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է նա։

ԱԻՆ-ը հրդեհների դեմ պայքարելու համար մտադիր է ապագայում չորս ուղղաթիռ գնել ՌԴ-ից. նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար