24.04.2025
Ադրբեջանական բանակի զինտեխնիկան փոխադրվում է շահագործման ձմեռային ռեժիմի
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան. Ռուսաստանի ԱԳՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են այցելել տարածաշրջան: Այս մասին ճեպազրույցում ասել է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Կարծում եմ, որ երկու պետությունների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ պետությունների ներկայացուցիչները: Կարող եմ ասել, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ համաձայնեցնելով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են այցելել տարածաշրջան՝ բանակցություններ վարելու և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկման համար: Առայժմ ճշտվում են ժամկետները, և մենք դրանց մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասել է նա:

Ռուսաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ՌՏՀ-ն. Ալիեւ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար