11.09.2026
Սերժ Սարգսյան. ՌԴ-ի հետ փոխգործակցությունը Հայաստանի անվտանգության և կայունության կարևոր բաղադրիչ է
prev Նախորդ նորություն

Երևանը պարզում է՝ արդյո՞ք Ֆրանսիայում վթարված A320 ինքնաթիռում եղել են ՀՀ քաղաքցիներ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը ներկայումս պարզում է` արդյո՞ք Ֆրանսիայի հարավում վթարի ենթարկված «German wings» ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են:

Այս մասին Tert.am-ին հայտնել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Դեռ, ըստ նրա, ոչ մի բան պարզ չէ:

Հիշեցնենք, որ Բարսելոնայից Դյուսելդորֆ չվերթ իրականացնող ինքնաթիռը վթարվել է Ֆրանսիայի հարավում, և ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են: Օլանդը նաև զորակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին:
Ռուսական կողմը Գյումրիում կկառուցի հոգևոր մշակութային կենտրոն
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ