24.11.2024
Մամուլ. Փաշինյանի «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Հայաստանում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Սեպտեմբերի 19-ին, տեղական ժամանակով ժամը 22:42-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:42-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.040 և արևելյան երկայնության 43.920 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Բավրա գյուղից 13 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻն լրատվական ծառայությունից։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:


Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: