19.04.2025
ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ ՋհանգիրյանՆ արդարացվեց. Վճռաբեկ դատարանի որոշումը
prev Նախորդ նորություն

Որոշ կոռուպցիոներներ մտածեցին՝ ԱԱԾ-ում խառն են, իրենց մութ գործերը կարգավորեն․ Փաշինյան

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են, եւ իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ ԱԱԾ-ն միեւնույն է գալու է բոլոր բոլոր կոռուպցիոներների ետեւից։


«Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է եւ նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների եւ այս կարգի այլ տարրերի ետեւից:


Ինչպես նաեւ Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը եւ ՊԵԿ քննչական վարչությունը:


Կոռուպցիայի եւ հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:


Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա»,- գրել է նա:


 

Մամուլ. Տոնոյան, Ցոլակյան, այլ նախարարներ ու Լենա Նազարյան. հրաժարականները մոտ են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար