24.11.2024
Ինչպե՞ս բարձրացնել Ռուսաստանում Հայաստանի ճանաչելիությունը. համաժողով
prev Նախորդ նորություն

Փաշինյանը չեզոքացնում է ուժայիններին՝ հեղաշրջումը կանխելու համար

ՀՀ-ում սկսվել է ուժային բլոկի նախարարների հրաժարականները: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո իր պաշտոնից զրկվեց նաև ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:


Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում առկա և չլուծվող բազմաթիվ սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների ֆոնին իր առջև դրել է իշխանությունը ցանկացած գնով պահելու հարցը: Փաշինյանն անցել է ռուբիկոնը՝ ձերբակալելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քրեական գործեր հարուցելով զինվորականների, նախկին էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչների նկատմամբ: Փաշինյանը գիտակցում է, որ նա քրեական պատասխանատվության է ենթարկվելու և բանտ է նստելու, եթե նախկին էլիտաներն այս կամ այն ֆորմատով վերադարձան իշխանության կամ տեղի ունեցավ այսպես կոչված ղարաբաղյան կլանի ռևանշ:


Փաշինյանը տեսնելով, թե ինչ զարգացումներ է ստանում Քոչարյանի գործը, թե ինչի կարող է հանգեցնել Ամուլսարի հանքավայրի գործարկումը, հասարակության և այդ շրջանում բնակվողների կոշտ արձագանքը, ինչպես նաև տեսնելով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի և նրա թիմի ակտիվացումը ներքաղաքական դաշտում` փորձում է ունենալ կուռ թիմ, այդ թվում իր կողմից 100 տոկոսով վերահսկվող ուժային կառույցներ:


Վանեցյանն ու Օսիպյանը նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեին և միայն թավշյա հեղափոխության օրերին տարօրինակ կերպով հայտնվեցին Փաշինյանի թիմում: Փաստորեն, Փաշինյանը զգուշանալով ուժայինների մասնակցությամբ պալատական հեղաշրջումից՝ հեռացրեց «վտանգավոր» կադրերին իր շրջապատից: Փորձագիտական շրջանակներում առկա են կարծիքներ, որ Վանեցյանը հրաժարական է տվել Արցախի հարցում Փաշինյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:


Փաշինյանը, հանդիսանալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական աշակերտը», լավ է հասկանում, թե ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանին հեռացրեցին իշխանությունից ուժայինները, այդ թվում ղարաբաղյան հարցում ունեցած դիրքորոշման պատճառով: Իրեն ապահովագրելու համար Փաշինյանը փորձելու է զտումներ իրականացնել իր թիմում և պահել միայն յուրայիններին, ովքեր կկատարեն նրա ցանկացած հրահանգն՝ առանց քննարկելու: Վանեցյանի աճող ռեյտինգին զուգահեռ Փաշինյանը տեսնում էր վտանգավոր մրցակից՝ ապագա քաղաքական դասավորումներում:


Չնայած ուժայինների փոփոխություններին՝ Փաշինյանը չի կարող 100 տոկոսով ապահովագրված լինել ֆորս-մաժորային իրավիճակներից: Այն է՝ Արցախում պատերազմ և սոցիալ-տնտեսական պայթյուն ՀՀ-ի ներսում: Էյֆորիան վաղուց անցել է և այժմ ժողովուրդը տեսնում է Փաշինյանի թիմի գործուղումները, հարուստ կյանքն ու իրենց բազմաթիվ չլուծվող խնդիրները: Էյֆորիային հաջորդելու է ապատիան՝ դրանից բխող ներքաղաքական ցնցումներով և նոր տեղային մակարդակի մայդաններով:


Փաշինյանը փորձում է կանխել գալիք աղետը, սակայն առանց լուրջ փոփոխությունների տնտեսական կյանքում, նախկին էլիտաների հետ կոմպրոմիսների գնալու և արտաքին խաղացողների հետ իրոք դաշնակցային կապերի վերականգնման նա կարող է հայտնվել ցուգցվանգի իրավիճակում՝ ցանկացած նոր որոշում էլ ավելի է բարդացնելու նախկին իրավիճակը: