24.11.2024
Մոսկվան և Անկարան նորագույն հեռանկարային սպառազինությունների շուրջ բանակցում են. Պուտին
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի միակողմանի միջոցները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը. Սալեհի

ԱՄՆ-ի միակողմանի միջոցները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 63-րդ նստաշրջանի շրջանակում, հաղորդում է Mehr-ը:


«ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտումն ու միակողմանի կերպով անօրինական պատժամիջոցների սահմանումը, ինչպես նաեւ այլ երկրների նկատմամբ էքստարածքային ազգային օրենքներ կիրառելը, անկասկած, սպառնալիքի տակ է դնում միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը»,- հայտարարել է Սալեհին:


Խոսելով Իրանի միջուկային գործարքի մասին՝ նա նշել է, որ միջազգային հանրությունը համաձայն է, որ համաձայնագիրը պետք է պատմության մեջ բազմակողմանիության իրապես շրջադարձային պահ լինի՝ որպես միջազգային կարեւորագույն ձեռքբերում: