24.11.2024
ԱՄՆ-ի միակողմանի միջոցները սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը. Սալեհի
prev Նախորդ նորություն

Թուրքիայից Գյուլենի 22 կողմնակիցներ փախել են Հունաստան և ապաստան խնդրել

«Ֆեթուլլահ» կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի 22 կողմնակից փախել են Թուրքիայից Հունաստան և այնտեղ ապաստան հայցել:


Երբ Թուրքիայի օդուժի սպան 2019-ի օգոստոսին Էգեյան ծովում հունական Կալիմնոս կղզի հասավ և քաղաքական ապաստան խնդրեց՝ ներկայիս Թուրքիայի իշխանություններից թաքնվելու համար, ևս 22 թուրքեր նավարկելով հասել են այս կղզի և անմիջապես հանձնվել հունական իշխանություններին: Բոլորն էլ իրենց հայտարարել են Գյուլենի կողմնակիցներ՝ ասելով, որ ստիպված են եղել լքել Թուրքիան՝ վախենալով Էրդողանի ռեժիմի կողմից բանտարկվելուց:

Այս մարդիկ նախքան ապաստան հայցելու հարցը քննարկելը Հունաստանում ժամանակավոր բնակության համար փաստաթղթեր են խնդրել և ստացել, այնուհետև հեռացել են կղզուց անհայտ ուղղությամբ: