20.04.2025
Շեյխուհի Ալ-Սաբահի հավաքածուի նմուշները հնարավոր է ցուցադրվեն Երևանում
prev Նախորդ նորություն

Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», չնայած վնասվածքին, կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», չնայած վնասվածքին, մտադիր է այսօր պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։


 «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:


Վերջնական որոշումն Արթուրը կկայացնի այսօր՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո»,–գրել է նա։


Հիշեցնենք` Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Նախօրեին Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի կողն էր կոտրվել, ինչը խանգարում էր շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն:


Երեկ Ալեքսանյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի ըմբիշ Գեորգի Մելիային:


Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն


Եզրափակչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա այսօր։


 


 

Ողբերգական ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա երկու զոհ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար