24.11.2024
Ընդդիմությունը ցանկանում է վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում
prev Նախորդ նորություն

ՌԴ Պետդուման կքննարկի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը

ՌԴ Պետդուման մոտակա ժամանակներս կքննարկի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Այդ մասին հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ, "Արդար Ռուսաստան" կուսակցության անդամ Նիկոլայ Լևիչևը:

Օրինագիծն շրջանառության մեւ է դրել "Արդար Ռուսաստան" կուսակցությունը: Լևիչև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է շատ պետությունների կողմից: Ավելին՝ Ֆրանսիայում նոր օրենք է ընդունվել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու համար, ինչպեսին է ռուսական տարբերակը:

"Արդար Ռուսաստան" կուսակցության ֆրակցիան օրինագիծը շրջանառության մեջ դրեց ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո:

Նրա խոսքով, եթե այդ օրինագիծն ընդունվի, ապա այն պատադիր կլինի կատարման ՌԴ բոլոր քաղաքացիների համար՝ առանց հաշվի առնելով ազգային կամ կրոնական պատկանելիությունը, փոխանցում է haqqin.az-ը:

Ռուսաստանցի պատգամավորը նշել է, որ առաջ քաշված օրինագիծը կապ չունի ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետ: Ըստ նրա, այս տարի լրացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, ՌԴ-ի նախագահն էլ ապրիլի 24-ին այցելել է Երևան՝ հստակ ցուցադրելով իր դիրքորոշումը: