24.11.2024
ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է արել հանրաքվեի արդյունքների մասին
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունը ցանկանում է վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում

Ընդդիմադիր "Հայ ազգային կոնգրես" (ՀԱԿ) կուսակցությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:

Մինչ այդ, ԿԸՀ-ը մերժել է ՀԱԿ-ի և այլ ընդդիմադիր ուժերի՝ հանրաքվեն անվավեր ճանաչելու պահանջը՝ բացատրելով այն հանգամանքով, որ նրանց կողմից բերվող փաստարկները անբավարար են: ԿԸՀ-ի կարծիքով, քվեարկության արդյունքների վրա ազդող խախտումներ չեն գրանցվել:

Իր հերթին, ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ կեղծվել է մոտ 500 հազար ընտրողների ձայներ: Նա վստահ է, որ հանրաքվեն ամեն գնով անցկացնելու հրաման տվել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս պահին ՀԱԿ-ը ունի հինգ օր, որպեսզի հավաքի 27 պատգամավորների ստորագրություն, որոնք անհրաժեշտ են սահմանադրական դատարան դիմելու համար:

500 հազար ձայներ կեղծելու մասին ընդդիմության հայտարարությունները իշխող Հանրապետական կուսակցութունում համարում են անլուրջ: ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ հասարակության մոտ ոչ մի կասկած չկա հանրաքվեի օբյեկտիվության մասին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը:

ՀԱԿ-ում նշում են, որ ոչ մի ընտրատեղամասում իշխանությունները չեն հաղթել օրինական կերպով: Լևոն Զուրաբյանը իշխանություններին առաջարկում է պատահական հինգ ընտրատեղամասերում բացել ցուցակները և հրապարակել դրանք:

«Խնդիրը հենց այն է, որ հանրապետական ընտրակեղծարարները թաքցնում են ցուցակները, որպես պետական ամենամեծ գաղտնիք, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ եթե այդ ցուցակները լինեն բաց և ուսումնասիրվեն, ապա պարզ կդառնա, որ նրանք սկզբից մինչև վերջ կեղծել են հայ ժողովրդի կամքը»,-նշել է Զուրաբյանը:

ՀՀ ոստիկանությունում հայտարարել են, որ ստացել են ընտրությունների ժամանակ խախտումների մասին 452 հայտարարություն: Իր հերթին, ՀՀ Քննչական ծառայությունը ստացված դիմումների համաձայն հարուցել է 12 քրեական գործ: Սակայն այս պահին առկա է միայն մեկ կասկածյալ, ով իբր թե քվեարկել է ուրիշի փոխարեն:

Իր դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ արտահայտել է նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: Դեսպանատան հայտարարության մեջ նշված է, որ հանրաքվեի ընթացքում ստացվել են քաղաքական կուսակցություններից և անկուսակցական դիտորդներից խախտուիմների մասին տեղեկություններ:

Հայտարարության մեջ ասված է, որ իրենք ողջունում են գլխավոր դատախազի ու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակային պատրաստակամությունը ապահովել վերոնշյալ հայտարարությունների մասին հետաքննություն: Դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս:

Ըստ փորձագետների, այս հայտարարությունը քվերակության արդյունքների կեղծմանը ներգրավված" անձանց դեմ որոշակի պատժամիջոցների կիրառման մասին անոնս է: