Ի՞նչ արժե «եվրոպական բլիթը» «ինքնասպանության» պատրաստ երկրների համար
Արդեն մի քանի օր է YouTube-ում տեսանյութ է պտտվում՝ «Ինչ կորցրեց Հայաստանը հրաժարվելով եվրոասոցացումից և մտնելով Եվրասիական տնտեսական միություն» վերնագրով: Տեսանյութում նիդերլանդական Ecorys հետազոտական կազմակերպության երկու տարվա վաղեմության հաշվարկների հիման վրա խոսվում է ԵՄ-ի հետ առանց մաքսատուրքերի առևտրի օգուտների մասին՝ Հայաստանի ՀՆԱ-ի 2.3% ավելացման, բյուջետային մուտքերի 160 մլն եվրոյով և արտահանման ծավալների 15%-ով ավելացման մասին:
Սակայն նյութում, բացի բոլորին արդեն վաղուց հայտնի փաստերից, խոսվում է նաև ՀՀ-ի և ԵՄ-ի միջև բանակցությունների մինչև այս պահը անհայտ կողմի մասին: 2013թ.-ին, համաձայն տեսանյութի, ՀՀ-ի կառավարությունը լայնածավալ ծրագիր էր մշակել, ինչի հիման վրա ԵՄ-ը պետք է Երևանին հատկացներ մոտ 4.8 միլիարդ եվրո դրամաշնորհ՝ բարեփոխումների և արդիականացման համար: Արդիականացման ծրագիրը պետք է ֆինանսավորվեր դոնորների համաժողովների միջոցով, որը եվրոպացիները Երևանին խոստացել էին մինչև այս պահը չվավերացված ասոցացման համաձայնագրից շատ ավելի վաղ:
Երևանը այդպես էլ չստացավ ԵՄ-ից այդ միջոցները, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից անվտանգության հետ կապված ազդակներ, չստացվեց անգամ հասնել հայ-թուրքական սահմանի բացման հարցում լուրջ հաջողությունների: Ավելին, Ուկրաինայի համար պայքարի թեժացման պայմաններում Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը:
Այս պահին հնարավոր չէ խոսել ԵՄ-ի կողմից Հայաստանի տնտեսության արդիականացման համար ֆինանսական աջակցության մասին: ԵՄ-ն այդ նպատակով հատկացրել է ընդամենը 150 միլիոն եվրո, փոխարենը ակտիվանալով այն ուղղության վրա, որտեղ համեմատաբար պինդ դիրքեր ունի: Խոսքը քաղաքացիական հասարակության ոլորտի մասին է: Քանի որ ՀՀ-ի հիմնական քաղաքական ուժերը, որոնք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի կնքման նախաշեմին երդվում էին եվրոպական արժեքներով, ամբողջությամբ վերանայեցին իրենց դիրքորոշումը, երբ Երևանը ընտրություն կատարեց հօգուտ ԵՏՄ-ի:
Հարց է ծագում, կստանար արդյոք Երևանը այդ տեղական մաշտաբներով ահռելի մեծ գումարները, եթե վավերացներ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ինչով միանշանակ կթուլացներ իր անվտանգությունը, քանի որ կզոհաբերեր իր հարաբերությունները Մոսկվայի հետ:
Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ԵՄ-ի Արևելյան գործընկերության ծրագրի անդամ-պետությունների փորձին: Այդ ցուցակից պետք է անմիջապես դուրս թողնել Ադրբեջանը և Բելառուսը, որոնք չնայած ներգրավված էին այդ ծրագրում, սակայն համարվում էին «իզգոյ» երկրների կարգավիճակում և ոչ մի բանի չէին հավակնում: Մնում էին Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: Այդ երկրները արդեն իսկ վավերացրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինան, սակայն, այդ պայմանագրի կիրառումը հետաձգել է մինչև հաջորդ տարի:
Տեսնենք, թե երբ է Արևմուտքը օգնություն տրամադրել արդիականացման համար, որը սակայն ուղղվել է տնտեսական վնասների փոխհատուցման վրա, որոնք առաջացել էին ՌԴ-ից այդ երկրները արհեստական պոկելու և սպառման բնական խոշոր շուկայից զրկվելու արդյունքում:
Վրաստան արևմտյան դոնորական ֆինանսական օգնություն պարբերաբար ուղղվել է վարդերի հեղափոխությունից անմիջապես հետո, սակայն ամենամեծ դոնորական օգնությունը՝ մոտ 4 միլիարդ դոլար Վրաստանին տրամադրվել էր 2008թ.-ի պատերազմից հետո, երբ ՌԴ-ի հետ կապերի վերականգնման հնարավորությունը կարծես թե ընդմիշտ կորցված էր թվում:
Ուկրաինան կարողացավ ստանալ ԵՄ-ի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջազգային կառույցների ֆինանսական աջակցություն միայն պետական հեղաշրջումից, Ղրիմը կորցնելուց, ՌԴ-ի հետ թշնամության սերմանումից և հարավ-արևելքում պատերազմից հետո: Մինչ այդ, Յանուկովիչի կառավարման ժամանակ Ազարովի կառավարությունը ԵՄ-ից Ասոցացման հետ կապված տնտեսական վնասները փոխհատուցելու համար, որոնք կառաջանային ՌԴ-ի պատասխան պաշտպանիչ քայլերից հետո, խնդրել էր ավելի քան 100 միլիարդ դոլար: Այդ ժամանակ ԵՄ-ը հրաժարվեց փոխհատուցել ուկրաինական տնտեսության վնասները: Ինչևէ, այսօրվա վարկերը ուղղվելու են ոչ թե Ազարովի կաբինետի օգտակար նպատակների վրա: Այդ գումարներով Կիևը ստիպված կլինի գնել զենք՝ իր իսկ վարկատուներին:
Արժույթի միջազգային հիմնադրամի և միջազգային այլ դոնորների կողմից Ուկրաինային հատկացված ավելի քան 27 միլիարդ դոլարը բավարար չէին: Նոր իշխանությունները փորձում են որևէ կերպ փրկել իրավիճակը և նոր վարկեր ներգրավվել, սակայն դրանով միայն խորացնում են «պարտքային փոսը», որտեղ հայտնվել է Ուկրաինան: Ուկրաինայի տնտեսությունում այժմ նկատվում է այնպիսի վտանգավոր միտում, ինչպիսին է ապաարդյունաբերականացումը, ինչը հետևանք է հարավ-արևելքի արդյունաբերական շրջաններում ընթացող պատերազմի:
«Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Կիևին տրամադրվող վարկերը միայն լիովին ստրկացնում են երկիրը», - հայտարարարել է Միսուրիի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Մայքլ Հադսոնը: Եթե վերցնելու լինենք միայն պետական պարտքը, ապա ուկրաինական կառավարության տվյալներով, նրա մարման համար այս տարվա ընթացքում պետք է վճարել մոտ 11 միլիարդ դոլար: Ուկրաինայի հարցով միջազգային դոնորական համաժողովի կազմակերպումը նախատեսված է ապրիլի 28-ին:
Իր դոնորկան խոշոր օգնության է սպասում նաև Արևելյան գործընկերության անդամ մեկ այլ պետություն՝ Մոլդովան: Մոլդովան վերցրել է ԵՄ-ի հետ ինտեգրվելու ուղենիշը և լրջորեն քննարկում է Ռումինիային միանալու տարբերակը, նույնիսկ Մերձդնեստրի նկատմամբ որևէ նկրտումներից հրաժարվելու գնով: Մոլդովական տնտեսությունը անկում է ապրում՝ այդ թվում դեպի ռուսական շուկա մուտքերի սահմանափակումների հետ կապված, իսկ քաղաքական իմաստով երկիրը կարելի է ասել գտնվում է ԵՄ-ի կառավարման ներքո: Սակայն Մոլդովան շարունակում է սպասել դոնորական միջոցների՝ ԵՄ-ում երևի թե կարծում են, որ մոլդովացիները դեռևս չեն վճարել ՌԴ-ից առանձնանալու արյունալի հետևանքների ամբողջական գինը:
Այսպիսով, արևմտյան դոնորների միլիարդավոր դոլարների օգնությունը հեռվում նշմարվող բլիթ է: Ինչպես ցույց է տալիս փորձը, այն ստանալու համար անհրաժեշտ է ամբողջությամբ կազմաքանդել տնտեսությունը, վտանգել ազգային անվտանգությունը, ներքին կարգուկանոնը և ամենակարևորը՝ թշնամանալ ՌԴ-ի հետ: Ուկրաինայի համար այդ դոնորական գումարները արժեցան Ղրիմը և հազարավոր զոհեր Դոնբասում, Վրաստանի համար փակեց ճանապարհը դեպի Աբխազիա և Հարավային Օսիա, իսկ Մոլդովան հանուն դրանց պատրաստ է կորցնել ինքնիշխանությունը:
Լավն է ՌԴ-ը կամ վատը՝ հարցը դրանում չի կայանում: ՌԴ-ը, ինչպես ԵՄ-ը և ԱՄՆ-ը, ունի իր շահերը և որոշակի ձևով պաշտպանում է դրանք: Լինի դա Դոնբասի ապստամբներին աջակցելու կամ Ղրիմի միացնելու տեսքով, Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման կամ Մերձդնեստրի անվտանգության ապահովման տեսքով: Այդ շահերի, ինչպես նաև ԱՄՆ-ի գլոբալ շահերի հետ պետք է հաշվի նստել: Հայաստանը չի կորցրել իր «Ղրիմը», Հայաստանը ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, իսկ այդ հարցում նրան աջակցում է ՌԴ-ը: Հարց է ծագում՝ և ի՞նչ կստանար Հայաստանը, փոխելով իր զարգացման բնական ուղենիշը՝ վարկեր, թե աղետ: