23.11.2024
Հայաստանը Երևանի «Կապույտ մզկիթը» 99 տարով կփոխանցի Իրանին
prev Նախորդ նորություն

ՀՀ-ը ՎԶԵԲ-ից 30 մլն դոլար կստանա երկու ենթակայանների վերանորոգման համար

Հայաստանը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից 30 մլն դոլար կստանա` «Արարատ 2» եւ «Եղեգնաձոր» 220-կիլովատանոց ենթակայանների վերանորոգման համար։

Համապատասխան համաձայնագիրը հավանության է արժանացել դեկտեմբերի 10-ին, կառավարության նիստի ընթացքում:

Վերանորոգումը պլանավորվում է ավարտին հասցնել 2019թ.։ Հայաստանի եւ ՎԶԵԲ-ի միջեւ համաձայնության համապատասխան՝ նշված գումարի 20 մլն դոլարը կհատկացվի որպես վարկ, իսկ 10 մլն-ը՝ որպես դրամաշնորհ։ Նշված ենթակայանները գտնվում են դեպի Իրան տանող էլեկտրահաղորդման գծի ուղղությամբ։