22.11.2024
Ինչպիսի՞ արտոնություններ կունենան ՀՀ քաղաքացիները ԵՏՄ տարածքում
prev Նախորդ նորություն

Հայաստան են ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և միացյալ շտաբի պետը

Մարտի 22-ից 24-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, մարտի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Նիկոլայ Բորդյուժայի և Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի 2014թ. դեկտեմբերյան վեհաժողովի որոշումների իրականացման հարցերն` ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

Հատուկ ուշադրության են արժանացել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի շրջանակներում պլանավորված միջոցառումների կազմակերպման ու անցկացման խնդիրները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի «Անսասան եղբայրություն-2015» համատեղ զորավարժության նախապատրաստման ընթացքը: