24.11.2024
Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը. Ռոհանի
prev Նախորդ նորություն

Իրանը կշարունակի կրճատել ՀԳՀԾ-ում իր պարտավորությունները, եթե նրա պահանջները չկատարվեն

Թեհրանը կշարունակի կրճատել իր պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շրջանակներում մինչեւ երկրի պահանջները չբավարարվեն:


«Ցանկանում եմ շեշտել, որ մենք կշարունակենք կրճատել մեր պարտավորությունները, քանի դեռ Իրանի պահանջները չեն բավարարվել»,- ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:
«Ես չեմ կարող ասել, որ մենք կարգավորել ենք բոլոր հարցերը, սակայն կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ»,-ասել է Արաքչին:


Իրանի ԱԳ փոխնախարարը նաեւ հայտնել է, որ հնգյակի եւ Իրանի նախարարական հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում։ «Մենք քննարկել ենք նախարարական հանդիպում գումարելու հնարավորությունը, որը կարող է տեղի ունենալ առաջիկայում եւ պսակվել հաջողությամբ։ Հստակ օրը դեռ հայտնի չէ, սակայն մենք որոշել ենք, որ այդ հանդիպումը պետք է կայանա եւ կլինի հաջողված։ Այդ նպատակով մենք պետք է լավ պատրաստվենք»,- ընդգծել է Արաքչին։