Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը. Ռոհանի
Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը, եթե դրանք կրկին խախտեն երկրի օդային տարածքը: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Հունիսի 21-ին Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածը Իրանին կանգնեցրել է դա տեղի ունենալուց ընդամենը 10 րոպե առաջ: Մեկ օր անց նա հերքել էր սեփական խոսքերը և պարզաբանել, որ միայն ժամանակավորապես է դադարեցրել հարձակումը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը հունիսի 20-ին խոցել էին ԱՄՆ անօդաչու հետախուզական սարքը։ Ամերիկյան կողմը սկզբում հերքել էր այդ հաղորդագրությունը, սակայն հետո խոստովանել էր, որ Իրանը խոցել է ամերիկյան խոշորագույն անօդաչու թռչող սարքերից մեկը՝ RQ-4A BAMS-D անօդաչու թռչող սարքը: Միաժամանակ Վաշինգտոնը պնդում է, որ դա տեղի է ունեցել միջազգային ջրերի վրա, իսկ Թեհրանը հայտարարում է, որ թռչող սարքը խախտել է Իրանի օդային սահմանը: