24.11.2024
խոշոր չափերով շորթում եւ ծեծ. Սամվել Կարապետյանի եղբորդորդուն մեղադրանք է առաջադրվել
prev Նախորդ նորություն

Պետք է պարզենք՝ ինչպես է հրապարակվել Վենետիկի հանձնաժողովի ներքին փաստաթուղթը. Երեւան

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրության մեջ Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ հնչեցրած նկատառումներին, հայտնում է «Արմենպրես»-ը:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վենետիկի հանձնաժողովի նկատառումները՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց. «Նախ հարցին արդեն իսկ անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարությունը: Նշեմ նաև, որ հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ: Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովը որևէ երկրի կամ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնում է հայտարարությունների և պաշտոնական նամակների կամ գրությունների միջոցով և դա արել էր մայիսի 22-ին՝ վարչապետին հղած նամակով:


Ուզում եմ նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մշտական կապի և արդյունավետ համագործակցության մեջ է Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ և կարևորում է երկկողմ փոխգործակցությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում»:


Հուլիսի 15-ին Արցախի նախկի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի «Իրավական ուղի» ՀԿ-ի Facebook-յան էջով տարածվել է սահմանափակ հասանելիությամբ խորհրդապահական բնույթ կրող Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի (հունիսի 21-22) արձանագրությունը, որը որոշ նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Հետաքրքրական է, որ սահմանափակ տարածմամբ այս արձանագրությունը առաջինը սկսեցին շրջանառել նախկին իշխանությանը շատ մոտ կանգնած անձինք՝ այն մեկնաբանելով որպես «կոշտ արձագանք» մեր երկրում տեղի ունեցող գործընթացներին։


Իսկ արձանագրության մեջ, մասնավորապես, նշված է, որ


1) Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։


2) Եվրոպայից ժամանած պատվիրակությունը և ՀՀ իշխանությունները համաձայնության են եկել, որ վեթինգի փոխարեն պետք է ուժեղացնել կարգապահական ընթացակարգերը՝ դրանք կապակցելով եկամուտների և գույքի հայտարարագրման համակարգին։


3) Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր»-«անդամ» բառախաղը։


4) Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» և «աներկբա»։


5) Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը։


6) Վենետիկի հանձնաժողովում տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։