25.11.2024
Առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը. ԱԱԾ տնօրենը խիստ գնահատականներ է տվել
prev Նախորդ նորություն

Բակո Սահակյանը հարցաքննվե՞լ է «Մարտի 1»-ի գործի շրջանակում

Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում: Այս մասին հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, համաձայն որոնց, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:


Հուլիսի 1-ին դատախազության օրվան նվիրված միջոցառմանը լրագրողների հետ զրույցում ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ Դատախազության համարակարգում այս մեկ տարում դրական փոփոխություններ կան, բայց չցանկացավ մեկնաբանել դրանք:


Լրագրողների այն հարցին, թե որքանով են ճիշտ այն տեղեկությունները, համաձայն որոնց, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նա պատասխանեց.


«Այսօր «Մարտի 1»-ի գործից չենք խոսում, այսօր տոն է, եկեք օրվա խորհրդից խոսենք: Ոչ հաստատում եմ, ոչ էլ հերքում եմ»: