8.04.2025
Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության լայն հնարավորություններ է բացվում
prev Նախորդ նորություն

ԱԺ-ին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. գործը քննում է ոստիկանությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արաբկիրի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել և փոխանցվել նույն բաժնի հետաքննչական բաժանմունք:


Կայքի տեղեկություններով, նշված նյութերը նախապատրաստվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Կարեն Մովսիսյանի դիմումի փաստով:


Վերջինը Արաբկիրի ոստիկանությունում հայտնել է, որ նախկինում ոսկե հուշամեդալներ են պատվիրվել ու պատվերը ստանալուց հետո իրենց մոտ մտահոգություն է առաջացել, որ մեդալները ոսկուց չեն:


Համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ն և «Սուրեն Եղիազարյան Վալադիմիրի» ԱՁ-ն որոշակի ժամանակահատվածում ոսկյա և արծաթյա մեդալներ և հուշամեդալներ է մատակարարել ՀՀ Ազգային ժողովին և մատակարարել է ոչ թանկարժեք մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մովսիսյանը աշխատում է ՀՀ Ազգային ժողովի իրավական սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

Հայ պատվիրակները ԵԽԽՎ-ում թույլ չեն տվել ՀՀ դեմ հերթական քարոզչական արշավն իրականացնել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը