Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելուն, բայց հետո մտափոխվել է. The New York Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելուն այն բանից հետո, երբ այդ երկրի զինված ուժերն ամերիկյան անօդաչու սարք են խփել, բայց ավելի ուշ մտափոխվել է, տեղեկացնում է The New York Times-ը։
«Նախագահ Թրանփը հավանություն է տվել Իրանին ռազմական հարվածներ հասցնելուն՝ ի պատասխան այն բանի, որ խփվել է ամերիկյան հետախուզական անօդաչու սարք, բայց հետո՝ հինգշաբթի երեկոյան, օրվա ընթացքում լարվածության թեժացումից հետո, մտափոխվել է»,- ասվում է նյութում։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ԱՄՆ նախագահը «սկզբում հավանություն տվեց հարվածներ հասցնելուն Իրանի ոչ մեծաթիվ թիրախների, ինչպիսին են ռադիոտեղորոշիչ կայանն ու հրթիռային մարտկոցները»։ Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ-ը պետք է գրոհն սկսեր Իրանում ուրբաթ արշալույսից առաջ, «որպեսզի նվազագույնի հասցվեր ռիսկն իրանցի զինվորականների կամ քաղաքացիական անձանց համար»։ «Սակայն շուտով ամերիկացի զինվորականներին տեղեկացրել են, որ հարվածներ չեն հասցվելու գոնե ժամանակավորապես»,- ասվում է նյութում։