ԻՀՊԶ ղեկավարը ԱՄՆ-ի խոցված անօդաչուն համարել է Իրանի լիակատար մարտունակության վկայությունը
Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում: Այդ մասին հունիսի 20-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:
«Մենք հայտարարում ենք, որ մտադիր չենք պատերազմ սարձազերծել որևԷ երկրի դեմ, բայց պատրաստ ենք ցանկացած մարտական գործողության Իրանի դեմ ագրեսիայի դեպքում: Ամերիկյան խոցված անօդաչուի հետ կապված միջադեպը դրա վկայությունն է»,- «Մեհր» գործակալությունը մեջբերել է Սալամիի խոսքը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքի ոչնչացումը հստակ ազդանշան է Վաշինգտոնին, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները:
«Մեր սահմանները «կարմիր գիծ» են: Բոլոր նրանք, ովքեր կհատեն այդ սահմանը, չեն վերադառնա ու կոչնչացվեն,- ասել է ԻՀՊԶ-ի ղեկավարը: