25.11.2024
Հայաստանի և Մոլդովայի Անվտանգության խորհուրդները կհամագործակցեն
prev Նախորդ նորություն

Հայաստանը վարկային նոր միջոցներ կներգրավի. ֆիննախ

Հայաստանը նախատեսում է նոր վարկային միջոցներ ներգրավել: Գործող համաձայնագրերով Հայաստանն ունի դեռ մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ, որոնք առայժմ չեք օգտագործվել, մոտ այդքան էլ նախնական քննարկումների փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին:


Սիմոնյանը հետաքրքրվեց, թե արդյոք նոր բյուջեով նախատեսվո՞ւմ է նոր վարկային միջոցների ներգրավում և ինչ ծավալով:


«Նոր վարկային ծրագրեր նախատեսում ենք իրականացնել: Մենք ընդհանրապես առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ ոչ թե պետք է մտածել հարկային միջոցներն օգտագործելով վարկերը մարելու մասին, այլ մեր ներգրաված փոխառու միջոցների և դրա սպասարկման միջոցով մեր տնտեսության այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կշռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվեն: Այսինքն` մենք ոչ թե սահմանափակելու ենք նոր վարկ, նոր փոխառու միջոցներ ներգրավելու հնարավորությունը, այլ ուղղակի ձգտելու ենք, որ դրա կառավարելիության աստիճանը բարձրանա, և դա մեզանից մեծ ջանք չի պահանջի »,-ասաց Ջանջուղազյանը:


Նա նշեց, որ այսօր էլ նույնիսկ գործող համաձայնագրերով մոտ 1.5 մլրդ դոլարի չափ համաձայնություններ կան, որոնք չեն օգտագործել առայժմ: Եվ դեռ այդքան էլ ունեն նախաքննարկման փուլում:


Սիմոնյանը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է այնպես լինի, որ վարկ-ՀՆԱ հարաբերակցությունը հասնի 60 տոկոսի:


Ջանջուղազյանը նշեց, որ եթե հարկաբյուջետային քաղաքականության և կանոնների տրամաբանությունը պահպանեն, ապա եթե նույնիսկ հասնի այդ տոկոսին, դրա բացատրությունն ունենալու են: Նույն կանոնները բավարար չափով ճկուն են, որ հնարավորություն տան ճիշտ որոշումներ կայացնել: