25.11.2024
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Շվեդիա
prev Նախորդ նորություն

Դեմ ենք Հարկային օրենսգրքի փոփոխություններին, դեմ ենք համահարթեցմանը. Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է Հարկային օրենսգրքի փոփոխություններին և կողմ չի քվեարկի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ նախագծում շատ խնդիրներ կան:


«Եթե կան լավ բաներ, մենք կողմ ենք քվեարկելու։ Բայց նաև կան վատ բաներ, օրինակ, համահարթեցմանը մենք դեմ ենք քվեարկելու»,–նշեց նա:


Ծառուկյանի խոսքով, համահարթեցումը անարդարացի է և իր համար ընդունելի չէ ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելու պրակտիկան: Նա նշեց, որ ճիշտ կլիներ, եթե նախագծի հեղինակները միջազգային օրինակը ուսումնասիրեին:


«Օրինակ Գերմանիայում, եթե անձը ստանում է 9000 եվրո, ապա նա չի հարկվում: Հայաստանում ևս պիտի օրենք ընդունեն, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք չհարկվեն: Մենք դեմ ենք քվեարկելու Հարկային օրենսգրքի փաթեթին նաև համահարթեցման համար»,- ընդգծեց նա: