24.11.2024
Իրանը հետաքրքրված չէ միջուկային զենքով․ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պատժամիջոցները սպառնալիքի տակ է դրել ողջ տարածաշրջանի անվտանգությունը. Աբբաս Արակչի

ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականությունը սպառնալիքի տակ է դրել ողջ մերձարեւելյան տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արակչին Քուվեյթի վարչապետի տեղակալի, ԱԳՆ ղեկավարի, շեյխ Սաբահ Հալեդ ալ-Համադ ալ-Սաբահի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է PressTV-ը:

«Պատժամիջոցային քաղաքականությունը փաստացի սպառնալիքի տակ է դնում ողջ տարածաշրջանի անվտանգությունը, եւ երկրները պետք է զգոնություն պահպանեն»,- ասել է Արակչին:

Նա նշել է, որ Իրանը կողմ է տարածաշրջանի զարգացման «պատասխանատու» մոտեցմանը: Արակչին հայտնել է նաեւ Իրանի պատրաստակամության մասին՝ կապված երկխոսության եւ կառուցողական համագործակցության նպատակով մեխանիզմների ստեղծման հետ:

Ընդգծելով, որ Իրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է խաղաղության եւ կայունության հաստատման վրա, Արակչին հայտարարել է, որ անվտանգությունը «համալիրային եւ անփոխարինելի» հայեցակարգ է, որը ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ասպետները: