24.11.2024
Heise. ՌԴ-ն լավ հարաբերություններ է պահպանում Մերձավոր և Միջին Արևելքի բոլոր երկրների հետ
prev Նախորդ նորություն

Իրանը հետաքրքրված չէ միջուկային զենքով․ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իրանական կողմը չի ձգտում միջուկային զենքի տիրապետել։ Twitter-ի իր էջում նա գրել է, որ մասնավորապես դա է մատնանշում փաստը, որ տվյալ զենքն արգելված է երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրամանով։

«Այաթոլա Ալի Խամենեին վաղուց է ասել, որ մենք հետաքրքրված չենք միջուկային զենքով՝ այն արգելող հրաման արձակելով»,- նշել է նախարարը։

Դրա հետ մեկտեղ գերատեսչության ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ի «տնտեսական ահաբեկչությունը» վնասում է Իրանին և տարածաշրջանում լարվածություն ստեղծում։