26.11.2024
Բաշար Ասադ. ՌԴ-ը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Վրաստանում քաղաքական լճացում է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքական հարցերում սակավ ծայրահեղ է ավելի շատ կառուցողական, քան, օրինակ, վարչապես Իրակլի Ղարիբաշվիլին: Այդ մասին հայտարարել է Սևծովյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Նիկա Չիտաձեն:

Նրա խոսքով, իշխող կոալիցիան չի կարողացել արդարացնել իր ընտրողների սպասումները, որոնք վերաբերվում էին սոցիալական ոլորտին: Բացի այդ, 2014թ.-ի նոյեմբերից Վրաստանի ազգային դրամը՝ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 40%-ով: Չիտաձեի խոսքով, աճել են գները, չեն ստեղծվել նոր աշխատատեղեր: Ըստ նրա, բնակչության դժգոհություն են հարուցում նաև պետական ծառայողների աշխատավարձերին հավելավճարները:

Վրաստանի Ռազմավարական և միջազգային հարցերի հիմնադրամի փորձագետ Կախա Գոգոլաշվիլիի խոսքով, նախագահի գործողությունների մեջ անկախություն և թափանցիկություն է նկատվում, այն դեպքում երբ պետության ղեկավարը բարձրագույն արբիտրի դեր է խաղում Վրաստանի տարբեր քաղաքական ուժերի միջև: Գոգոկաշվիլին նշել է, որ Վրաստանում այժմ քաղաքական ստագնացիա է, չկան նոր քաղաքական գաղափարներ, բարեփոխումները կարծես թե ընթանում են օրենդրական մակարդակով, սակայն գործական արդյունքներ չկան: Ըստ նրա, հաջորդ խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց ավելի քիչ:

Նրա խոսքով, «Միացյալ ազգային շարժումը» և այսօր շարունակում է հանդիսանալ երկրի ազդեցիկ ընդդիմադիր ուժը, որը թույլ չի տալիս իշխող կոալիցիային թուլանալ: Փորձագետը նշել է, որ առկա է քաղաքական վակուում, երբ բացի «Միացյալ ազգային շարժումից» և «Վրացական երազանքից» ընտրողը լուրջ քաղաքական այլընտրանք չունի:

Ըստ նրա, այդ ֆոնին «Միացյալ ազգային շարժումը» և «Վրացական երազանքը» 2016թ.-ի ընտրություններում կարող են լավ ցուցանիշներ գրանցել, սակայն նրանք չեն կարող մեծամասնություն հավաքել: Նա հավելել է, որ խորհրդարանի հաջորդ կազմը լինելու է բազմակուսակցական, ինչը վրացական ժողովրդավարության համար դրական երևույթ է, փոխանցում է dw.com-ը: