15.10.2024
prev Նախորդ նորություն

Բաշար Ասադ. ՌԴ-ը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ նախագահի պաշտոնից իր հեռացման հնարավորությունը կախված է բացառապես սիրիացի ժողովրդի կարծիքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ հայտարարությունը Ասադը արել է ֆրանսիական Valeur Actuel հանդեսին տված հարցազրույցում:

Ասադը նշել է, որ իր հեռացման հարցը չպետք է քննարկվի ինչ-որ միջազգային համաժողովներում, այլ իր հեռացումը բացառապես կախված է սիրիացի ժողովրդի ու խորհրդարանի որոշումից: Ըստ նրա, նրանք, ովքեր ցանկանում են ոչնչացնել Սիրիան, ցանկանում են ոչնչացնել տարածաշրջանի վերջին աշխարհիկ պետությունը: Ասադի խոսքով, աշխարհիկ բնույթը սիրիական պետության անբաժանելի մասն է և դա մեծ նշանակություն ունի ողջ Մերձավոր Արևելքի համար:

Պատասխանելով այն հարցին, արդյոք Թուրքիան երկակի խաղ չի վարում ահաբեկչության դեմ պայքարում Ասադը նշել է, որ ավելի շատ իրավիճակը չի հասկանում Արևմուտքը, որը կուրացել է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներով: Ասադի խոսքով, հենց Թուրքիան է աջակցում «Ջեբհատ ան-Նուսրային» ու «Իսլամական պետությանը», հենց նրանք են եվրոպական երկրներ ուղարկում միլիոնավոր միգրանտներ: Ըստ նրա, Արևմուտքը պետք է ավելի ուշադիր լինի և հասկանա, թե ինչ է մտադրվել անել Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Բաշար Ասադը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր դեր է խաղում ահաբեկչության և իսլամական ծայրահեղականության դեմ պայքարում: Նա հավելել է, որ ՌԴ-ի նախագահը քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է, ում վրա կարելի է հույս դնել:

Փորձագետներ. Վրաստանում քաղաքական լճացում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ