Նիկոլ Փաշինյանը խոստանում է տեմպը չգցել. տարեվերջին կունենանք ևս 100 փաստ նոր Հայաստանից
Ասուլիսում ես հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին: Այս փաստաթուղթը ես շատ եմ կարևորում, որովհետև դա ցույց է տալիս, թե ինչ ենք արել մենք: Ըստ էության, դրանով մենք հաշվետվողականության նոր նշաձող ենք սահմանել: Իմ տարեվերջյան ասուլիսում պետք է ունենանք ևս հարյուր փաստ նոր Հայաստանի մասին: Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց նախարարներին մեկ տարվա համատեղ աշխատանքի համար, ապաև նշեց, որ պետք է անդրադարձ կատարեն կառավարության կատարած աշխատանքի այն փաստերին, որոնք ՀՀ քաղաքացու կյանքում բան են փոխում: Միևնույն ժամանակ վարչապետը հորդորեց չսպասել դեկտեմբերին.
«Այդ փաստերի հավաքագրումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը ու ես ըստ այդմ կգնահատեմ բոլորի աշխատանքը», - զգուշացրեց վարչապետը: