26.11.2024
Պուտինը հրահանգել է ստորագրել ՀՀ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգի համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը հնարավոր է սկսի գազ գնել Իրանից

Վրաստանը ամենայն հավանականությամբ կսկսի բնական գազ գնել Վրաստանի: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Այսօրվա դրությամբ Վրաստանի գազի գլխավոր մատակարարն Ադրբեջանն է: Սակայն Վրաստանի իշխանությունները մտածում են էներգետիկ հոսքերի դիվերսիֆիկացիայի մասին, ինչի մասին մինչ այդ հայտարարել էր էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն: Նա նշել է, որ ակտիվ աշխատանք է ընթանում Իրանի հետ այդ ուղղությամբ, փոխանցում է newsgeorgia.ge կայքը:

«Մոտավորապես երկու շաբաթ առաջ ես հանդիպում եմ ունեցել դեսպանների հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք կառավարության անդամների հետ տնտեսության բոլոր ուղղություններով: Ես ոչինչ չեմ ղեկավարում, սակյան ինչ վերաբերվում է տնտեսության, ամեն ինչին ակտիվորեն մասնակցում եմ»,-նշել է Իվանիշվիլին:

Նախկին վարչապետը կարևորել է Իրանի հետ սերտ և խորը հարաբերությունների ամրապնդումը: «Իրանը, Չինաստանն ու ՌԴ-ը նույնպես մեզ անհրաժեշտ են: Շատ հետաքրքիր կլինի, եթե իրանական գազը հասնի Վրաստան և ես կարծում եմ, մեծ հավանականությամբ այդպես էլ լինելու է»,-նշել է նա լրագրողների հետ զրույցում:

Մինչ այդ, VERELQ-ը հայտնել է, որ Վրաստանի էներգետիկայի նախարարի խոսքով ապագայում Թբիլիսին կկարողանա գազ գնել միայ Ադրբեջանով կամ Հայաստանով: