26.11.2024
Բիձինա Իվանիշվիլի. Վրաստանը հնարավոր է սկսի գազ գնել Իրանից
prev Նախորդ նորություն

Դավութօղլու. Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի ԵՄ-ին անդամակցելու համար

Անկարան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵՄ-ին անդամակցության ճանապարհին առաջընթաց գրանցելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմմերմանսի հետ հանդիպմանը:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք ԵՄ-ից համապատասխան քայլեր են ակնկալում, մասնավորապես, բանակցություններում նոր կետերին անցնելու հետ կապված: Թուրքիան պատրաստ է բոլոր ջանքերը գործադրել ԵՄ-ին անդամակցության ճանապարհին առաջընթաց գրանցելու համար:

Իր հերթին, Տիմմերմանսը շնորհավորել է Դավութօղլուին նրա կուսակցության Թուրքիայի ընտրություններում տարած հաղթանակի առնչությամբ, փոխանցում է Anadolu-ն: Նա նշել է, որ առաջընթաց է գրանցվել վիզային ռեժիմի ազատականացման և ռեադմիսիայի մասով՝ հավելելով, որ այդ հարցերը փոխկապակցված են:

Հիշեցնենք, որ Անկարան 1996 թ-ից ի վեր գտնվում է Եվրամիության հետ նույն Մաքսային միությունում, սակայն մինչև այժմ ԵՄ-ին անդամակցելու նպատակով վարվող բանակցությունների ապագան շարունակվում է մնալ մշուշոտ: