26.11.2024
ՀՀ-ն և Պորտուգալիան հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, IT ոլորտներում
prev Նախորդ նորություն

Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը համակարգող անձը

Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը համակարգող անձը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից: 


226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը։


Հիշեցնենք, օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը արդեն իսկ կատարվել է, «ֆեյք» էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է: