22.11.2024
Եվրանեսթում Հայաստանը չի աջակցել
prev Նախորդ նորություն

Հայաստանը սխալ է ղարաբաղյան հակամարտության հարցում. Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ

"Մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանը սխալ է", - այս մասին ԱԺ-ում պատասխանելով մի քանի լրագրողների հարցին` հայտարարեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Ուկրաինայի ներկայացուցիչ Բորիս Տարասյուկը։

Բառացիորեն նա ասաց. «Մենք ունենք շատ հստակ դիրքորոշում ԼՂ հակամարտության հարցում: Մենք գտնում ենք, որ այդ հակամարտության մեջ Հայաստանը սխալ է», հայտնում է tert.am-ը: Այդ կարծիքը, ըստ Տարասյուկի համընկնում է ՈՒկրաինայի դիրքորաշման հետ, ինչը պայամանվորված է ուկրաինական հակամարտություն հարցում Հայաստանի դիրքորոշման հետ: Նրա կարծիքով` Հայաստանը գտնվում է "ռուսական պրոպագանդայի" ազդեցության տակ:

Նաօրերին՝ Երևանում, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևին չէին աջակցել ուկրաինացի պատվիրակները, քանի որ հայկական պատվիրակությունը չէր համաձայնվել կողմ քվեարկել "Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի" մասին բանաձևին:

Հայկական խորհրդարանական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը բացատրել է հայկական կողմի դիրքորոշումը այն հանգամանքով, որ Երևանը կողմ է Ուկրաինայում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և չի ցանկանում միակողմանի դիրքորոշում որդեգրել այդ բավականին նուրբ և կարևոր հարցի հանդեպ, որը հավասարակշռված դիրքորոշում է պահանջում:

Ի դեպ, Բորիս Տարասյուկին հայ լրագրողները նաև հարցրել էին, թե ինչու Ուկրաինան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, ինչին ի պատասխան հետևեց հիշեցում, որ Ուկրաինան էլ ունեցել է Գոլոդոմոր, որը Հայաստանը չի ընդունել որպես ցեղասպանություն: