22.11.2024
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
prev Նախորդ նորություն

Եվրանեսթում Հայաստանը չի աջակցել "Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիայի" բանաձևին

Երևանում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստի ընթացքում ընդունվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձև: Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը նշել է, որ հայկական խորհրդարանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:

Զաքարյանի խոսքով, բանաձևի ընդունումը կապ չունի այն հանգամանքի հետ, որ Եվրանեսթի համագումարը տեղի է ունեցել Երևանում հավելելով, որ այդ բանաձևը պետք է ընդունվեր դեռևս նախորդ տարի, սակայն դրան խոչընդոտել են տեխնիկական բնույթի որոշ հարցեր: Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին չեն աջակցել ուկրաինացի պատվիրակները, քանի որ հայկական պատվիրակությունը չի համաձայնվել կողմ քվեարկել "Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի" մասին բանաձևին:

Զաքարյանը բացատրել է հայկական կողմի դիրքորոշումը այն հանգամանքով, որ Երևանը կողմ է Ուկրաինայում հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և չի ցանկանում միակողմանի դիրքորոշում որդեգրել այդ բավականին նուրբ և կարևոր հարցի հանդեպ, որը հավասարակշռված դիրքորոշում է պահանջում:

Հայոց ցեղասպանության մասին բանաձևը ընդունվել է 33 կողմ, 4`դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: "Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիայի" մասին բանաձևը նույնպես ընդունվել է՝կողմ է քվեարկել 38 պատգամավոր, դեմ՝ 9-ը, իսկ 2-ը՝ձեռնպահ են մնացել: