26.11.2024
Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը
prev Նախորդ նորություն

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան

Կառավարությունում տեղի է ունեցել ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ:


Վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Ըստ այդմ, անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ և գտնել հնարավորություններ, որ ոլորտի ֆինանսավորումը էական մեծանա։


«Ռազմաարդյունաբերության զարգացման համար պետք է գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի հստակ աշխատող մեխանիզմ ունենանք։ Այս համատեքստում ենք դիտարկում Հայաստանում բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որ մենք կարողանանք ոլորտում հասնել լուրջ փոփոխությունների։ », - հայտարարել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ կարևոր է հատկապես գիտական պոտենցիալի հետ համագործակցությունը։


Նա նշել է, որ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական միջավայրը, որ այսօր առկա է մեր տարածաշրջանում, թույլ չի տալիս «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել՝ այդ տրամաբանությունը մեզ ստիպում է սպառել այն ռեսուրսները, որոնք  ունենք։


«Պետք է մտածենք մեր ռեսուրսների զարգացման մասին։ Մենք պետք է գնանք ոչ պոպուլյար, կամային լուծումների, որ համոզվենք, որ մեր պետական համակարգում պարապ օղակ չկա», - հավելել է վարչապետ Փաշինյանը։