3.04.2026
Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Կոտայքի մարզում ձյան զանգվածի տակ հայտնված ֆրանսիացի լեռնագնացը մահացել է: Նրա մահը ֆիքսվել է Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմի կողմից, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:


Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ 5 լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ, վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:


Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել հետիոտն:


 

Ի՞նչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար