26.11.2024
Ադրբեջանը կրակում է եւ շփման գծի ողջ երկայնքով ինժեներական աշխատանքներ տանում. Պողոսյան
prev Նախորդ նորություն

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այս մասին հայտնում են կառավարությունից:


Նիստի ընթացքում, մասնավորապես, քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության տարածքում հեռանկարային ինտեգրացիոն նախագծերի առաջարկներ և երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրի գործընթացում տեխնիկական խոչընդոտների վերացման հարցեր։


Ի թիվս այլ հարցերի՝ խորհրդի նիստի օրակարգում են Սերբիայի և Սինգապուրի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրերի վերաբերյալ, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ապրանքների և միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ բանակցությունների ընթացքը: ԵԱՏՀ խորհրդի նիստին քննարկվելու է նաև մի շարք ապրանքների՝ երրորդ երկրից ներկրման դեպքում մաքսատուրքերի ժամանակավոր վերացման հարցը: