24.04.2025
Արգելվել է ադրբեջանցի դիվանագետի մուտքը Թուրքիա
prev Նախորդ նորություն

Ռոհանի. Իրանի և ԱՄՆ միջև լարվածությունը գագաթնակետին է հասել

Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները գերագույն լարվածության են հասել: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Այսօր լարվածությունն Իրանի և ԱՄՆ միջև գագաթնակետին է հասել: Այլ կերպ ասած, Վաշինգտոնը փորձում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի ժողովրդի հանդեպ, որն, իր հերթին, առավելագույնս ցուցադրում է իր կամքը, հույսն ու հավատը»,- ասել է Ռոհանին: Նա նշել է, որ ամենևին կասկած չունի, որ իրանական կողմն է հաղթելու:


Ըստ Իրանի նախագահի, Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան «Վարշավայի կեղծ ու ցուցադրական հանդիպմանը հակադրեցին կառուցողական և ազդեցիկ հանդիպումը Սոչիում», ինչն, ըստ նրա, ևս մեկ վկայությունն է «ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության պարտության»:

Ռոհանին ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է անվանել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար