3.04.2026
Կառավարությունը մասնակիրորեն փոխհատուցեց սիրիահայ ուսանողների ուսման վարձը
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի է ունենում ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների միջազգային համաժողովը

Երևանում մեկնարկել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովը: Ամենամյա համաժողովը արդեն երրոդ անգամ մի հարթակում է համախմբում դիվանագետների պատրաստման խոշորագույն կենտրոնի շրջանավարտներին աշխարհի ավելի քան 60 երկրներից:

Համաժողովի ընթացքում կկազմակերպվեմ պլենար նիստեր արևելյան քաղաքականության խնդրահարույց հարցերի մասով: Մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, Հայաստանի հետագա զարգացումը եվրասիական ինտեգրացիայի շրջանակում, կարգավորման մեխանիզմները, Մերձավոր Արևելքում և Իրանում նոր իրավիճակը, Չինաստանի տնտեսական մոդելի տեղը համաշխարհային համակարգում և "Մետաքսի ճանապարհի" հեռանկարները:

Այսօրվա նիստը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարը անդրադարձել է հայ-ռուսակական արդի հարաբերություններին, ՀՀ-ի համագործակցությունը միջազգային կառույցների հետ:Նա հիշեցրել է, որ մոտակա չորս տարվա ընթացքում ՀՀ-ը նախագահելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Նախագահը դա լավ հնարավորություն է համարում ԵԱՏՄ-ի գործընկերների հետ առկա տնտեսական խնդիրների լուծման և միության երկրների միջև հետագա տնտեսական ինտեգրացիան խորացնելու համար:

Համաժողովին ընթերցեցին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը, որտեղ ՌԴ առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Երևանում այդքան խոշոր միջոցառում անցկացնելու համար:

Պուտինի խոսքով, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի շրջանավարտները հերթական անգամ ցուցադրում են բազմահազարանոց ինտեգրացիոն ընտանիքի միաբանությունը, ուսանողական եղբայրության պահպանման, ինչպես նաև ՌԴ-ի համալսարանական ավանդույթների նկատմամբ հարգանքը:

ՌԴ նախագահը պատահական չի համարում համաժողովի անցկացումը Երևանում՝այս տարի լրանում է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը, որը Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի Արևելյան մասնաճյուղի նախորդողն էր:

«Լազարյան ինստիտուտը դարձել է ՌԴ-ի ու ՀՀ-ի գիտական, ինտելեկտուալ և հոգևոր կապի խորհրդանիշ, իսկ դրա հիմադիրները՝բարերար Լազարևների ընտանիքը իրենց բարի անունն են թողել մեր պետության պատմության մեջ», - նշված է ուղերձում:
Մամուլի տեսություն. նոր ատոմակայանի կառուցման հարցը կառավարության օրակարգում չէ՞
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար