27.11.2024
Մեծ ոգևորությամբ ենք նշում այս տոնը. Բակո Սահակյանի ուղերձը
prev Նախորդ նորություն

Բանակի օրվա առթիվ վարչապետ ՀՀ եւ Արցախի ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:


Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնի թանգարանի կառուցման նախագծին և շինաշխատանքների ընթացքին։