14.10.2024
Մամուլի տեսություն. Ռուսաստանաբնակ հայերը գրավում են Հայաստանի տնտեսական եւ քաղաքական դաշտը
prev Նախորդ նորություն

Համաշխարհային բանկը Հայաստանի համար նախատեսել է 700 մլն դոլարի ծրագրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հարավկովկասյան տարածաշրջանի նորանշանակ տնօրեն Մերսի Տեմբոնը:

Նախագահի մամլո ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ՀԲ-ի գործընկերությունը կպահպանվի և կամրապնդվի, փոխգործակցությունն ավելի կակտիվանա, իսկ ծրագրային ուղղությունները նոր որակ կստանան` լավագույնս արտահայտելով գլոբալ տնտեսական մարտահրավերները, տարածաշրջանային զարգացումներն ու առանձին երկրներին հատուկ միտումները և քաղաքականության առաջնահերթությունները: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամորեն շարունակելու է տնտեսական միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումների իրականացումը Հայաստանում:

ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը նշել է, որ իր և տարածաշրջանային տնօրենի նշանակման հետ միասին աշխատանքի բարձր նշաձող է սահմանվել, և այդ հավակնություններն իրականացնելու գործում իրենց կողմից արվելու է ամեն հնարավորը: Ըստ նրա, անցած տարիների ընթացքում Համաշխարհային բանկն արդեն նախատեսել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը Հայաստանում մոտ 700 մլն ԱՄՆ դոլար կարժենա: Հայաստանի զարգացման համար այդ ծրագրերի իրականացումը, Սիրիլ Մյուլերի համոզմամբ, կարևոր նշանակություն կունենա:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի հետ ՀԲ-ի գործընկերության ռազմավարության ներկայիս ծրագրի իրականացման ընթացքը, անդրադարձել նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններին, միջնաժամկետ կայուն տնտեսական աճի համար անհարժեշտ հիմքերի ապահովման խնդիրներին՝ այդ տեսանկյունից կարևորելով ՀԲ-ի դերակատարումը՝ պետություն-մասնավոր հատված մոդելի ներքո մասնավոր ներդրումների խթանմանն աջակցելու գործում:
Հայաստանում ազատ է արձակվել ցմահ բանտարկյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` edu.am
11.10.2024
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի պատվիրակության հետ