22.11.2024
Հուսով եմ, որ կկարողանանք ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Գալուստյանին. Լավրով
prev Նախորդ նորություն

Քաղաքական մեծամասնության պատգամավորը Իրանը որակեց որպես ավտորիտար պետություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը Իրանի Իսլամական Հանրապետությունը համարում է ավտորիտար։ Այս մասին պատգամավորը հայտարարեց ԱԺ նիստում:


«Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը, ապա դա կարող է շատ լավ աշխատել: Մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով, և մեր անմիջական հարևան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում», - հայտարարեց Կոնջորյանը։

Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, շարունակեց նա, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաև միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ.


«Հայաստանում տեղի ունեցած վճռական փոփոխությունները պետք է արտացոլվեն նաև արտաքին քաղաքականության մեջ»,- շեշտեց նա:


Անդրադառնալով արցախյան հակամարտությանը, նա նշեց. «Կա ցավալի փաստ, որ մի շարք միջազգային կառույցներ, մասնավորապես, Արևմուտքում, ՀՀ-ն և Ադրբեջանը դիտարկել են նույն հարթության մեջ և տարբեր ինտեգրացիոն պրոցեսների ժամանակ դիտարկել են միասին, մեկին չնեղացնելու համար ներգրավել մյուսին և համեմատություններ են կատարվել։ Այժմ Հայաստանում փոփոխություն է կատարվել, և պետք է ժողովրդավարությունը դառնա նաև արտաքին քաղաքական, դիվանագիտության հարթակում կարևոր հաղթաթուղթը, կռվանը»։