22.11.2024
Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Մինասյանը դիմեց Մարուքյանին և պատասխանեց Բաբաջանյանին
prev Նախորդ նորություն

Հուսով եմ, որ կկարողանանք ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Գալուստյանին. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ կկարողանան Ռուսաստան վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Ուելդանով-Գալուստյանին: Այս մասին նա հայտարարել է այսօր ամենամյա ամփոփիչ ասուլիսին ժամանակ:


Լրագրողի հարցին ի պատասխան Լավրովն անդրադարձել է ադրբեջանական բանտում գտնվող Ռուսաստանի քաղաքացի, ծագումով հայ Մարատ Ուելդանով-Գալուստյանի հարցին։


ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպմանը բարձրաձայնում են խնդիրը:


«Մենք պարբերաբար բարձրացնում ենք ծանր իրավիճակում գտնվող ռուսաստանցիների հարցն, այդ թվում` ԱՊՀ երկրներում: Վստահեցնում եմ ձեզ, որ կոնկրետ այս թեմայի շուրջ հարցը մենք բարձրացրել ենք ադրբեջանական գործընկերների հետ մեր վերջին բանակցությունների ժամանակ», - ասել է նա:


Լավորվը հույս ունի, որ մենք կկարողանան, հիմնվելով իրավական նորմերի վրա, երկխոսության միջոցով հասնել արդյունավետ որոշումների «մեր ադրբեջանցի կոլեգաների հետ և կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն Ռուսաստան»:


Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանով-Գալուստյանը ձերբակալվել էր 2016թ. հունիսի 9-ին Բաքվում: Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ Մարատը մեղադրվում է թմրանյութերի անօրինական պահպանման և տարածման մեջ:


Ինչպես հիշեցնումը է Սպուտնիկը, Մարատը երկար տարիներ աշխատել է Բաքվում, պարբերաբար այցելել Մոսկվա: Նա ձերբակալվել է 2016 թ.-ի հունիսի 9-ին։ Ձերբակալությունից մի քանի օր անց դեսպանատուն է դիմել քաղաքացի Մարիաննա Միրզոյանը՝ հայտնելով, որ ձերբակալվածն իր եղբայրն է, իսկական ազգանունը Գալստյան է և նա ձերբակալվել է ոչ թե թմրանյութերի ապօրինի շրջանառության, այլ լրտեսության կասկածանքով։


Մարատ Ուելդանովը Ադրբեջանում մեկ տարուց ավելի աշխատել է ավստրիական «Do&Co» ընկերությունում, որը զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Քանի որ նրա անձնագրում նշված է ոչ թե իր հայկական ազգանունը, այլ՝ կնոջ, Բաքվում երբեք չի հայտնվել ուշադրության կենտրոնում: Մարատը 1990-ականներից Ռուսաստան էր տեղափոխվել Բաքվից՝ իր ընտանիքի հետ միասին:


Մարատի ձերբակալության մասին քույրն իմացել է նրա գործընկերոջից՝ Ելենա Մակարենկոյից, որին նույնպես ձերբակալել էին 15 օրով և պահել մեկուսարանում միայն այն բանի համար, որ նա Մարատի հետ գործնական հարաբերություններ է ունեցել։ 2016թ-ի օգոստոսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է իրավիճակը` հայտարարելով, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն ազգային ենթատեքստ չի տեսնում Մարատ Ուելդանով-Գալստյանի ձերբակալության մեջ։


Ուելդանովի գործով դատական որոշումը կայացվել է ապրիլի 28-ին. փակ նիստի ժամանակ դատարանը Մարատ Ուելդանովին 8 տարվա ազատազրկման է դատապարտել: