22.11.2024
Քաղաքական մեծամասնության պատգամավորը Իրանը որակեց որպես ավտորիտար պետություն
prev Նախորդ նորություն

Վրիպել եմ, պետք է ուրիշ ձևակերպում տայի. Կոնջորյան

Բանավոր խոսքի ընթացքում եղավ վրիպակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը` անդրադառնալով ԱԺ նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը շրջապատված է ավտորիտար Ադրբեջանով, Թուրքիայով և ավտորիտար բնույթ ունեցող Իրանով:


Պատգամավորը նշեց, որ դա իր մասնավոր, անձնական ձևակերպումն էր, որը բացարձակապես չի արտահայտում մեծամասնության ձևակերպումը:


Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ կլինի, եթե նման վրիպակ թույլ տա նաև միջազգային հանդիպումների ժամանակ, Կոնջորյանն արձագանքեց.


«Յուրաքանչյուրն իր վրիպակների վրա պետք է սովորի: Ես այն մարդկանցից չեմ, որ ամենատարբեր ձևերով լղոզեի, բայց ես ասում եմ` այդ վրիպակից կարելի է սովորել, և փորձելու եմ ամեն բան անել, որ թե’ միջազգային, թե’ տեղական հարթակներում նման վրիպակ չլինի: Իհարկե, ձևակերպումը կարող էր լինել ավելի հաջող: Օրինակ ասելլ, որ Իրանն ունի յուրահատուկ, աշխարհի ստանդարտ ժողովրդավարություններից, պետություններից տարբերվող քաղաքական համակարգ: Հիմա, օրինակ, եթե ոտքի վրա հարցնում եք, այդպես կասեմ»:


Նա նաև արդարացավ՝ նշելով, թե կարծում է, որ իր սերնդի քաղաքական գործիչները պետք է տարբերվեն նրանով, որ եթե նույնիսկ թույլ են տվել քաղաքական վրիպակներ, ապա միանգամից հասկանան դա և աշխատեն դրանք ուղղել: