24.11.2024
Փաշինյանի կառավարությունը կրճատում է 5 նախարարություն, ու սա վերջը չէ. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանն Արցախում էր

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր: Այս մասին հայտնում են ԱԱԾ պաշտոնական կայքից:


Այցի շրջանակում տնօրենը պաշտոնական հանդիպում ունեցավ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:


ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցեց նաև ԱՀ ԱԱԾ մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին:


Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական տոնի առթիվ տնօրեն Վանեցյանը պարգևներ հանձնեց ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների: