26.11.2024
Իրանն ու Ադրբեջանը երկաթգծի շինարարության մասին հուշագիր են ստորագրել
prev Նախորդ նորություն

Սպառնալիք ռուսական օդուժին Սիրիայում. Բրիտանական իշխանությունները սադրանքով են զբաղվում

Բրիտանական ռազմաօդային ուժերին՝ ռուսական կործանիչներին հարված հասցնելու հրամանի մասին բրիտանական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը սադրանք է: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարել է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ազգային պաշտպանություն հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

Daily Star Sunday-ը, հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին նշել էր, որ բրիտանական ռազմաօդային ուժերի Տորնադո ինքնաթիռներին հրաման է տրված խոցել Իրաքում ռուսական ինքնաթիռները: ՌԴ ՊՆ-ը իր հերթին խնդրել է Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդին պաշտոնական բացատրություններ ներկայացնել այդ տեղեկատվության հետ կապված: Մեկ օր անց Լոնդոնը հերքել է այդ տեղեկատվությունը՝ հղում անելով հրապարակման անճշտության վրա:

Դրա հետ կապված Կորոտչենկոն հիշեցրել է, որ ռուսական կործանիչները չեն թռչում Իրաքի օդային տարածքում: Ռուսական օդուժը մարտական առաջադրանքներ է կատարում միայն Սիրիայի երկնքում: Նրա խոսքով, բաց այդ, եթե անգլիական ռազմական գերատեսչության մոտ որևէ հարց է առաջանում, ապա այդ հարցերը պարզաբանելու համար, որևէ միջադեպերից խուսափելու համար գոյություն ունի նորմալ բանակցային խողովակ:

«Օրինակ, Պենտագոնի և ՌԴ ՊՆ-ի միջև ուղիղ կապ է հաստատվել և փակ տեսակոնֆերանսների միջոցով օդում ռազմական միջադեպերի հետ կապված բոլոր հարցերը լուծում են գտել: Դա այժմ ոչ ոք չի անհանգստացնում: Մեծ Բրիտանիան կարող էր գնալ հենց այդ ճանապարհով, խորհրդակցությունների ուղով: Դրա փոխարեն նրանք հիմար սադրանքներ են իրականացնում, և ինձ հայտնի չէ, թե ինչ դրդապատճառներից են ելնում բրիտանական իշխանությունները »,-նշել է Կորոտչենկոն:

Փորձագետը մեկնաբանել է նաև ռուսական կործանիչների մասնակցությամբ Թուրքիայի օդային տարածքը խախտելու միջադեպերը, ինչը բացատրվում էր եղանակային պայմաններով: Կորոտչենկոն կարծում է, որ ՌԴ-ի և Թուրքիայի ԳՇ-ի միջև տեղի են ունեցել բանակցություններ այդ հարցով, բոլոր բացատրությունները տրվել են և միջադեպը կարելի է սպառված համարել:

Անկարայում, սակայն, այդ հարցի շուրջ աղմուկը չի դադարում: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներակայուցիչ Թանջու Բիլղիչը հայտարարել է, որ Անկարան ՌԴ-ից ռազնական պատվիրակություն է սպասում՝ Թուրքիայի օդային տարածությունը խախտելու հետ կապված հարցը քննարկելու համար: Բիլղիչը նաև նշել է, որ իրենք ՆԱՏՕ-ի հետ երկկողմ մակարդակով բանակցություններ են վարում Թուրքիայի պաշտպանության հետ կապված, ինչպես նաև Փեթրիոթ համակարգերի շուրջ:

Անդրադառնալով Անկարայի կողմից այդ սպառնալիքներին, Կորոտչենկոն հայտարարել է, որ ՌԴ-ը Սիրիայում լուծում է այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է համարում՝ ականջալուր չլինելով Թուրքիայի դիրքորոշմանը:

Թուրքերը կարող են դիմել, ուր որ ցանկանան: ՌԴ-ը գերտերություն է, նա լուծելու է իր հարցերը, չնայած տեղեկատվական աղմուկին և բղավոցներին: Ոչ մի սադրանք չի կարող սասանել Մոսկվայի կամքը՝ պաշտպանելու սեփական ազգային շահերը: Այնուամենայնիվ, ինձ թվում է, որ Թուրքիան հասկանում է հնարավոր ռիսկերը և բարդությունները: Նա հավելել է, որ Անկարան գործելու է զգուշավոր և չի գնա որևէ հակաքայլերի: