25.11.2024
Եվրոպայի խորհուրդը դադարեցնում է մարդու իրավունքնեի հարցերով համագործակցությունը Բաքվի հետ
prev Նախորդ նորություն

ՊՆ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրասիացի համանախագահին

Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ, դեսպան Պիեռ Անդրիոյին:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին և շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է անցած շաբաթների ընթացքում շփման գծում լարվածության աճի մանրամասներն ու հրադադարի խախտումների հետևանքները:

Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ են փոխանակել նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ: