12.02.2025
Ղարաբաղյան հիմնախնդրից մինչև սահմանադրական բարեփոխումներ. Սարգսյանի «Քարնեգի»-ում
prev Նախորդ նորություն

Եվրոպայի խորհուրդը դադարեցնում է մարդու իրավունքնեի հարցերով համագործակցությունը Բաքվի հետ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում Եվրոպայի խորհրդի մասնակցությունը կասեցնելու՝ իր որոշման մասին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակը: «Սկսած 2014 թվականի հոկտեմբերից, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները մասնակցում էին Բաքվում անցկացվող հանդիպումներին, որոնց նպատակը Ադրբեջանի իշխանությունների և հասարակության միջև երկխոսության վերականգնումն էր:

Չնայած այդ նախաձեռնությանը, մարդու իրավունքների վիճակն, ընդհանուր առմամբ, այդ երկրում էապես վատացել է: Աճում է բանտարկված իրավապաշտպանների թիվը: Եվրոպայի խորհուրդը տագնապեցնող տեղեկություններ է ստացել ազատազրկման վայրերում նրանց պահման պայմանների վերաբերյալ:

ԵԽ գլխավոր քարտուղարն իր այդ որոշման մասին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»,- նշված է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ, հայտնում է Ազատությունը:
ՊՆ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրասիացի համանախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»